Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստը երկարաձգեց ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.09.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
E W3fxvXIAAedjz 2 - «Բավարիայի» ֆուտբոլիստը երկարաձգեց ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը

«Բավարիան» երկարաձգել է Գերմանիայի հավաքականի և մյունխենյան ակումբի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ գործող պայմանագրի ժամկետը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը՝ հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գորեցկայի տարեկան աշխատավարձը գերմանական ակումբում տարեկան 12-15 մլն եվրո կկազմի։ Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում գործարքի ֆինանսական կողմը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանը մյունխենյան ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից, իսկ նախքան այդ հանդես է եկել «Շալկեում» և «Բոխումում»

Transfermarkt-ը 70 մլն եվրո է գնահատում Գորեցկային։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա