Logo

«Բավարիայի» գլխավոր մարզիչը հիացած է Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.07.2021ՍՊՈՐՏ
Բավարիայի գլխավոր մարզիչը հիացած է Իտալիայի հավաքականի ու Յուվենտուսի ֆուտբոլիստով - «Բավարիայի» գլխավոր մարզիչը հիացած է Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստով

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզայի մասին:

«Նա իսկապես հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նաև շատ բարձր տրանսֆերային արժեք ունի: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է, որ խաղում է դինամիկ ու գեղեցիկ ֆուտբոլ: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Նա կարողանում է շատ արագ որոշումներ կայացնել, իսկ երբեմն խաղադաշտում անում է գործողություններ, որոնց դժվար է հավատալ: Այս ամենից զատ, նա հրաշալի է գործում նաև վերջին պահին՝ գրոհը եզրափակելիս:

Ամեն դեպքում հարկավոր է հասկանալ, որ այս ֆուտբոլիստն ունի շատ բարձր, շատ-շատ բարձր տրանսֆերային արժեք: «Բավարիայում» կան 4-5 հարձակողական ֆուտբոլիստներ: Եթե նրանք բոլորը կազմ ու պատրաստ լինեն, մեզ ամեն ինչ բավական է»,- Bild-ը մեջբերում է Նագելսմանի խոսքը:

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա