Logo

«Բավարիայի» հարձակվողի տարօրինակ սխալն «Այաքսի» դեմ խաղում անպաշտպան դարպասի առջև հայտնվելիս (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.07.2021ՍՊՈՐՏ

Հուլիսի 24-ին ընկերական խաղ է կայացել «Բավարիայի» և «Այաքսի» միջև ու ավարտվել ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում:

Մրցավեճի ընթացքում հետաքրքիր դրվագ է գրանցվել: Գերմանական թիմի հարձակվող Ջոշուա Զիրկզեն 44-րդ րոպեին փոխանցում է ստացել թիմակցից, դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկել, շրջանցել նրան, սակայն, գտնվելով անպաշտպան դարպասի դիմաց, դադար պահել, և «Այաքսի» ֆուտբոլիստը հասցրել է հեռացնել գնդակը նրա ոտքի առջևից:

«Բավարիան» նախորդ մրցաշրջանում դարձել է Գերմանիայի չեմպիոն՝ 9-րդ անգամ անընդմեջ և պատմության մեջ ընդհանուր 31-րդ անգամ:

«Այաքսը» նախորդ մրցաշրջանից հետո հռչակվել է Նիդեռլանդների 35-ակի չեմպիոն: Թիմը վաղաժամ էր ապահովել չեմպիոնական կոչումը։

«Բավարիան» ներկայացրել է գալիք մրցաշրջանի տնային մարզազգեստը, ավելացվել է 5-րդ աստղը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա