Logo

«Բավարիայի» մարզական տնօրենը մեկնաբանել է Ուպամեկանոյի հետ համաձայնության գալու մասին լուրը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.02.2021ՍՊՈՐՏ
dayot upamecano rbl france fra - «Բավարիայի» մարզական տնօրենը մեկնաբանել է Ուպամեկանոյի հետ համաձայնության գալու մասին լուրը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն որոշել է տեղափոխվել «Բավարիա»:

«Կարող եմ հաստատել, որ Ուպամեկանոն համաձայնվել է տեղափոխվել «Բավարիա», և մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ: Մի քանի ամսվա ընթացքում շատ լավ, ինտենսիվ բանակցություններ են ընթացել մեր, Դայոյի և նրա գործակալ Ֆոլկեր Շտրուտի միջև»,- Սալիհամիջիչի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ամռանը կակտիվացնի խաղացողի հրաժարագինը վճարելու հնարավորությունը և «Լայպցիգին» կփոխանցի 42 մլն եվրո: 22-ամյա ֆրանսիացին ընտրություն է կատարել մյունխենյան ակումբի, «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև: Բացի նշված ակումբներից, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեին նաև ՊՍԺ-ն ու «Արսենալը»: «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն վերջերս հաստատել էր պաշտպանի ծառայություններով հետաքրքրված լինելու վերաբերյալ լուրերը:

Թոփ-ակումբների գլխավոր թիրախը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա