Logo

«Բավարիայի» պաշտպանը՝ «Բարսելոնայի» թիրախում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:51 / 27.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսի ծառայություններով։

Diario Sport-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը վաղուց է հետևում ֆրանսիացու ելույթներին, սակայն նրա բարձր տրանսֆերային արժեքը կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղափոխությանը։ Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» ղեկավարությունը չի հանձնվում և սպասում է իրադարձությունների զարգացումներին։

Գերմանական Sport1-ն էլ գրում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել իր ֆուտբոլիստից։ Էրնանդեսի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա