Logo

Նագելսման. «Հանդիպումը հետաքրքիր էր. մենք միանշանակ արժանի ենք այս արդյունքին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:58 / 17.02.2022ՍՊՈՐՏ
Յուլիան Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Զալցբուրգի» հետ հանդիպումը(1:1) հետաքրքիր է ստացվել։ Հիշեցնենք՝ մյունխենցիները 90-րդ րոպեին Կինգսլի Կոմանի գոլի շնորհիվ ոչ-ոքի են կորզել:

«Հանդիպումը հետաքրքիր էր. մենք միանշանակ արժանի ենք այս արդյունքին: Իմ ֆուտբոլիստները լուրջ ճնշում գործադրեցին ու մրցակցին փակեցին նրա կիսադաշտում։ Իհարկե, կցանկանայի հաղթել, բայց երբ այդքան ուշ ես հավասարեցնում հաշիվը, կարող ես ընդունել նաև ոչ-ոքի արդյունքը։

Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ հանդես եկանք։ Առաջին խաղակեսում սխալներ եղան. պաշտպանության աջ եզրը լավագույն կերպով չաշխատեց։ Առաջին խաղակեսն ամենևին էլ հաջող չստացվեց»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հավելենք՝ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին Մյունխենում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա