Logo

«Ատլետիկոյի» հարձակվողը՝ «Բավարիայի» տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:54 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Ժոաու Ֆելիշ

Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային թիրախում է՝ հայտնում է Bild պարբերականը:

Գերմանական ակումբի ղեկավարությունը քննարկել է Ֆելիշի տեղափոխության տարբերակը: Այնուամենայնիվ, ֆինանսական տեսանկյունից դժվար թե մյունխենյան ակումբը կարողանա իրականացնել պորտուգալացու տրանսֆերը:

Transfermarkt-ը 22-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնաահատում է 70 միլիոն եվրո:

Ֆելիշը 2019 թվականի հուլիսից է պաշտպանում «Ատլետիկոյի» գույները: Պորտուգալացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա