Logo

Շրջադարձ գերմանական ֆուտբոլում. ավելի քան տասնամյակ անց գավաթի եզրափակիչում չեն լինի ոչ «Բավարիան» , ոչ «Բորուսիան»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:48 / 19.01.2022ՍՊՈՐՏ
germaniayi gavat 2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 1։2 հաշվով պարտվել է «Սանկտ Պաուլիին»։

Ավելի վաղ՝ 1/16 եզրափակիչում, Մյունխենի «Բավարիան» էր առաջխաղացման իրավունքը զիջել Մյոնխենգլադբախի «Բորուսիային» (0:5)։ 

Այդպիսով՝ 2011 թվականից ի վեր՝ առաջին անգամ, «Բավարիան» և Դորտմունդի գլխավոր ակումբը ներկայացված չեն լինի երկրի գավաթի եզրափակիչում։ 

11 տարի առաջ պատվավոր մրցանակն առերես պայքարում վիճարկել էին «Շալկե-04»-ը և «Դույսբուրգը» (5:0)։ 

Հատկանշական է նաև, որ մյունխենյան և դորտմունդյան թիմերից ոչ մեկը 2006/07 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի հասել Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա