Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Լևանդովսկիի պահվածքից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:45 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ ակումբը լքելու որոշումից՝ հաղորդում է Bayern & Germany-ն։

Ըստ աղբյուրի՝ լեհ ֆուտբոլիստի հրապարակային հայտարարությունները լավ չեն ընդունվել թիմակիցների շրջանում։ Կոլեկտիվում կասկած կա՝ արդյոք իրենք կկարողանա՞ն առաջվա պես վստահել Լևանդովսկիին, թե՞ նրան հրաժեշտ տալն ավելի ողջամիտ որոշում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» տնօրենը գնացել է Լևանդովսկիի տուն՝ նրան համոզելու, որ չհեռանա։

Հիշեցնենք՝ «Բավարիայի» ու Լևանդովսկիի պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ: Մյունխենյան ակումբը ցանկանում է, որ լեհը կատարի պայմանագրով սահմանված պարտավորությունները, իսկ Լևան, մի շարք աղբյուրների պնդմամբ, ցանկանում է միանալ «Բարսելոնային»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա