Logo

«Բավարիայի» ղեկավարությունը կրկին հանդիպել է գործակալ Մինո Ռայոլայի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:25 / 07.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ղեկավարությունը հանդիպել է գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Բանակցություններն անցկացվել են Մոնակոյում՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բանակցությունների ժամանակ քննարկվել են «Այաքսի» երկու ֆուտբոլիստների՝ Ռայան Գրավենբերխի ու Նուսաիր Մազրաուիի տրանսֆերներն իրագործելու գործարքները։ Հաղորդվում է, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Գրավենբերխն «Այաքսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

24-ամյա Մազրաուին նիդեռլանդական ակումբի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա