Logo

«Բավարիայի» նախագահի հայտարարությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:34 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հայտարարել է, որ մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամառ չի հեռանա ակումբից։

«Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականի հունիսը գործող պայմանագիր ունի, և նա կկատարի պայամագրով սահմանված պարտավորությունները»,- Հայների խոսքն է հաղորդում Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Լևանդովսկին «Բավարիայի» կազմում ելույթ է ունենում 2014 թվականից։ 33-ամյա լեհ հարձակվողի պայմանագրի ժամկետն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը 50 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 49 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա