Logo

«Բավարիայի» տնօրենը հերքել է տարածված լուրերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:31 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան» մտադիր չէ գնել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքը։

«Կրիշտիանու Ռոնալդուն թոփ ֆուտբոլիստ է՝ փայլուն կարիերայով։ Այնուամենայնիվ, «Բավարիա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ լուրերը ճիշտ չեն»,- ասել է «Բավարիայի» տնօրեն Հասան Սալիհամիջիչը SkyDe-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ AS-ը հայտնել էր, որ գերմանական գրանդը Լևանդովսկիի հեռանալու դեպքում կդիտարկի Ռոնալդուին թիմ հրավիրելու տարբերակը:

2021/2022 մրցաշրջանում Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Պորտուգալացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա