Logo

«Բավարիան» կփորձի խափանել Գերմանիայի հավաքականի պաշտպանի՝ Ա Սերիա տեղափոխությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:32 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Մատիաս Գինտեր

Գերմանիայի հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ամռանը 28-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է «Ինտեր»:

Այժմ «ներաձուրիները» լուրջ մրցակից ունեն. մյունխենյան գրանդն արդեն քառամյա պայմանագիր է առաջարկել Գինտերին, ում համար հարազատ առաջնությունում կարիերան շարունակելը հավելյալ մոտիվացիա կարող է լինել:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գերմանացի պաշտպանը մասնակցել է 17 խաղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա