Logo

«Բավարիան» նոր առաջարկ է պատրաստում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:41 / 12.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան» շարունակում է աշխատանքներ տանել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տեղափոխությունն իրականացնելու վերաբերյալ։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ մյունխենցիներն անգլիական ակումբին շուտով նոր առաջարկ կկատարեն, և կողմերը կավարտեն գործարքը։ Սպասվում է նաև, որ առաջիկայում սենեգալցու հետ համաձայնեցվեն պայմանագրի բոլոր մանրամասները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» 45 մլն եվրո է ցանկանում ստանալ Մանեի տրանսֆերային իրավունքը վաճառելու դիմաց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա