Logo

«Բավարիան» գտել է Լևանդովսկիին փոխարինողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:21 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար կարող է թիմ հրավիրել Բրազիլիայի հավաքականի հարձակվողին՝ հաղորդում է Spox-ը։

33-ամյա Լևանդովսկին ցանկանում է լքել մյունխենյան ակումբն ու տեղափոխվել «Բարսելոնա»։ «Բավարիայի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել հարձակվողին, սակայն ստիպված է նրան փոխարինելու թեկնածուներ դիտարկել։

Մյունխենցիների հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը։ Ակումբն արդեն կապ է հաստատել բրազիլացու գործակալի հետ։

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրո է։ Այս մրցաշրջանում Ռիշարլիսոնն ԱՊԼ-ի 30 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա