Logo

«Բավարիան» վստահ է, որ կիրականացնի Մանեի տրանսֆերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:25 / 27.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան» մտադիր է թիմ հրավիրել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին։

Sky Sport Deutschland-ի հաղորդմամբ՝ մյունխենյան ակումբը վստահ է, որ այս ամառ թիմ կհրավիրի սենեգալցուն։ Ակումբում կարծում են, որ Մանեի տրանսֆերն այնքան թանկ չի արժենա, որքան սպասվում էր ավելի վաղ. մյունխենյան ակումբը մտադիր է գործարքի դիմաց 50 մլն եվրոյից պակաս վճարել։

Գերմանիայի չեմպիոնները ֆուտբոլիստին պատրաստ են տարեկան 12-15 մլն եվրո աշխատավարձ վճարել։ Այս մրցաշրջանում Մանեն 50 խաղում խփել է 23 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա