Logo

«Բայերը» կամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

22:40 / 19.03.2023ՍՊՈՐՏ
Բավարիա-Բայեր

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտություն կրեց Լևերկուզենի «Բայերից»:

Առաջին խաղակեսից հետո Յուլիան Նագելսմանի թիմը հաշվի մեջ առջևում էր գերմանացի պաշտպան Ջոշուա Կիմիխի գոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հաղթական դուբլի հեղինակ դարձավ «Բայերի» արգենտինացի կիսապաշտպան էզեկիել Պալասիոսը, որը երկու դեպքում էլ աչքի ընկավ 11-մետրանոցից:

«Բավարիան» 52 միավորով մնաց երկրորդ տեղում և մեկ միավոր զիջում է այս տուրի արդյունքում առաջատար դարձած Դորտմունդի «Բորուսիային»։ «Բայերը» 37 միավորով 8-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Բավարիա»՝ 2-1 

էզեկիել Պալասիոս, 55, (11մ), 73 (11մ) - Ջոշուա Կիմիխ, 22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա