Logo

Բայրամյան. «Կփորձենք հաղթել «Զենիթին»»

21:06 / 14.04.2023Ֆուտբոլ
null

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղի սպասելիքներից:

«Բոլորս հասկանում ենք՝ ինչ է իրենից ներկայացնում «Զենիթը»: Նրանք առաջնության, յուրաքանչյուր խաղի ֆավորիտն են: Մենք նրանց սպասում ենք, նրանք հիանալի մրցակից են:

Վստահ եմ, որ հիանալի հանդիպում կլինի: Կփորձենք հաղթել, որպեսզի ավելի շատ միավորներ ունենանք, այլ ոչ թե մտածենք՝ երբ «Զենիթը» կտոնի չեմպիոնությունը»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 24 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:

«Ռոստով» - «Զենիթ» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա