Logo

Խորեն Բայրամյանը դիմել է Սպերցյանին և Զախարյանին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:35 / 15.09.2022ՍՊՈՐՏ
Խորեն Բայրամյան-Էդուարդ Սպերցյան

Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի մասին, որը տեխնիկական պատճառներով ամռանը չէր կարողացել տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

30-ամյա ֆուտբոլիստը դիմել է նաև ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Արսեն Զախարյանին:

- Դուք մի քանի անգամ խաղացել եք Արսեն Զախարյանի դեմ։ Իսկապե՞ս նա այդքան մեծ տաղանդ է:

- Լավ ֆուտբոլիստ է։ Անձամբ ես հաջողություն եմ մաղթում բոլոր խաղացողներին և Արսենին, որպեսզի նրանք հասնեն առավելագույն արդյունքի: Նա 19 տարեկան է, իրեն լավ է դրսևորել Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում: Կարծում եմ՝ նա մեծ ապագա ունի։

- Դեռ վաղ չէ՞ այդ տարիքում Անգլիա տեղափոխվելը:

- Շու՞տ: «Չելսիի» նման ակումբները կարող են մեկ անգամ զանգահարել և վերջ:

- Դուք, որ նրա փոխարեն լինեիք, կհեռանայի՞ք:

- 200 տոկոսով: Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ օգտվել նման շանսերից։ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա՝ սա ամենաբարձր մակարդակն է:

- Բայց վերջին շրջանում մեր բոլոր լեգեոներները արտերկրում ոչ մի հաջողության չեն հասել։

- Ինչո՞ւ: Միրանչուկը օրինակ է ռուսների համար. Առաջին խաղում նա գոլի հեղինակ է դարձել Թուրինում։ Այո, նա վնասվածք է ստացել, բայց շուտով կվերադառնա։ Եթե հետագայում նրա խաղը չստացվի, կարող է հանգիստ վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա:

Իմ խորհուրդը Էդուարդ Սպերցյանին և Արսեն Զախարյանին՝ «Տղերք, փորձեք, և դուք միշտ կարող եք վերադառնալ Ռուսաստանի առաջնություն, ձեզ այստեղ ողջունելու են։ Ամեն օր չէ, որ դու այսպիսի հնարավորություն ես ստանում, «Չելսին» կարող է երկու անգամ չզանգել»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա