Logo

Աշոտ Ադամյանը, հաղթելով թուրք մրցակցին, դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:06 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն հաջողություն է գրանցել Հայաստանի հավաքականը: Մեր թիմը ներկայացել է 7 մարզիկով և տարբեր տարիքային խմբերում նվաճել 9 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը:

Հատկապես ուշագրավ է 65 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Աշոտ Ադամյանի հաջողությունը:

29-ամյա բազկամարտիկը, եզրափակիչում հաղթանակի հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, 8-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը:
 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա