Logo

Բելառուսի Մ21 հավաքականն առաջիկա տնային խաղերն անցկացնելու է Երևանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:22 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Բելառուսի Մ21 հավաքական

ՈՒԵՖԱ-ն որոշել է Երևանում անցկացնել մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Բելառուսի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն հատուկ որոշում է կայացրել Բելառուսի ընտրանու հանդիպումները չեզոք խաղադաշտում կազմակերպելու վերաբերյալ։ Մրցավայր է ընտրվել Երևանը: Ըստ այդմ՝ մինչև 21 տարեկանների եվրոպական ստուգատեսի ընտրական D խմբի՝ Բելառուս – Կիպրոս և Բելառուս – Պորտուգալիա խաղերը տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հանդիպումներն սկսվելու են տեղական ժամանակով 17։00-ին և անցկացվելու են առանց հանդիսականների ներկայության։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա