Logo

Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
ellerin - Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ

«Արսենալի» աջ պաշտպան Էկտոր Բելյերինը շատ մոտ է կարիերան Իտալիայում շարունակելուն:

Ինսայդեր Պեդրո Ալմեյդան տեղեկացնում է, որ լոնդոնյան և միլանյան ակումբները գրեթե համաձայնեցրել են իսպանացու տրանսֆերը:

26-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ ժամանելու է Իտալիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի «ներաձուրիների» հետ:

Բելերինը «Բարսելոնայի» սան է, սակայն 17 տարեկանից տեղափոխվել է «Արսենալ»: «Զինագործների» կազմում նա մասնակցել է 239 խաղի, որոնցում 9 գոլ է խփել և 29 գոլային փոխանցում կատարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա