Logo

Բելգիայի ու Դանիայի հավաքականները 1/8-ում են, ռուսները լքում են մրցաշարը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
ու Դանիայի հավաքականները 1 8 ում են ռուսները լքում են մրցաշարը տեսանյութ - Բելգիայի ու Դանիայի հավաքականները 1/8-ում են, ռուսները լքում են մրցաշարը (տեսանյութ)
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 3 տուր

21 Հունիս 2021 - 23:00

0

Ֆինլանդիա

2

Բելգիա

0 - 1 Լուկաշ Գրադեցկի (ինքնագոլ) - 74`

0 - 2 Ռոմելու Լուկակու - 81`

Խմբային փուլի վերջին տուրում Ֆինլանդիայի հավաքականի դարպասը 2 անպատասխան գնդակ ուղարկելով՝ Բելգիայի հավաքականն իր ակտիվում գրանցած 9 միավորով զբաղեցնում է խմբի 1-ին հորիզոնականն ու նվաճում 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Դանիայի հավաքականը, զուգահեռաբար ընթացող խաղում 4-1 հաշվով հաղթելով Ռուսաստանի ընտրանուն, իր ակտիվում գրանցում է 3 միավոր ու զբաղեցնում խմբում 2-րդ հորիզոնականը՝ նույնպես նվաճելով ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Ֆինլանդիայի ու Ռուսաստանի հավաքականները, որոնք նույնպես 3 միավոր են վաստակել, համապատասխանաբար զբաղեցրին 3-4-րդ հորիզոնականները: Ֆինները 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը պահպանում են:

Վիճակագրական տվյալներ խաղից՝

Ֆինլանդիա(42%) – Բելգիա(58%)

Հարվածներ՝ 7-17(դարպասին՝ 1-7)

Անկյունային հարվածներ՝ 0-5

Խաղից դուրս վիճակ՝ 0-2

Խախտումներ՝ 6-10

ԵՎՐՈ 2020, B խումբ, 3-րդ տուր

Ռուսաստան 1-4 Դանիա

Գոլերը՝ 0-1՝ Դամսգարդ 38՛, 0-2՝ Պոուլսեն 59՛, 1-2՝ Ձյուբա 70՛, 1-3՝ Քրիստենսեն 79՛, 1-4՝ Մեհլե 82՛

Վիճակագրական տվյալներ խաղից՝

Ռուսաստան(39%) – Դանիա(61%)

Հարվածներ՝ 6-16(դարպասին՝ 2-10)

Անկյունային հարվածներ՝ 1-7

Խաղից դուրս վիճակ՝ 3-0

Դեղին քարտեր՝ 2-1

Խախտումներ՝ 15-16

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա