Logo

«Բորուսիայի» կիսապաշտպանը՝ «Լիվերպուլի» տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:02 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Jude Bellingham

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»՝ հաղորդում է Liverpool Echo-ն:

Աղբյուրի համաձայն՝ Օրելյեն Չուամենիի տրանսֆերը ձախողելուց հետո (ֆրանսիացին տեղափոխվել է «Ռեալ»-խմբ.) Բելինգեմը դարձել է «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր թիրախը՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։ 

Նշվում է, որ հնարավոր տեղափոխությունը կարող է արժենալ 59 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել՝ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:

Բելինգեմի՝ դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի ամառ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:

2021/2022 մրցաշրջանում Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա