Logo

Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը կնկարահանվեն Nike-ի ղեկավարի մասին կենսագրական ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:51 / 21.04.2022Կինո
Բեն Աֆլեք-Մեթ Դեյմոն

Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը կնկարահանվեն սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան Nike ընկերության նախկին գործադիր տնօրեն Սոնի Վակկարոյի մասին կենսագրական ֆիլմում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմը դեռ անվանում չունի: Հայտնի է, որ Մեթ Դեյմոնը կմարմնավորի Վակկարոյին, իսկ Աֆլեքը՝ ընկերության համահիմնադիր Ֆիլ Նայթին։

Սյուժեի կենտրոնում պատմություն է, թե ինչպես է 1980-ականներին Վակկարոն փորձել պայմանագիր կնքել բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ։ Գործարք, որը դրել է համաշխարհային, բազմամիլիարդանոց սպորտային կոշիկների ժամանակակից արդյունաբերության սկիզբը:

Բենն ու Մեթը ներգրավված են նախագծում ոչ միայն որպես դերասաններ, այլև աշխատում են սցենարի վրա: Աֆլեքը նաև ֆիլմի ռեժիսորն է:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա