Logo

Բելինդա Բենչիչի պատմական հաղթանակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:29 / 11.04.2022ՍՊՈՐՏ
Բելինդա Բենչիչ

Շվեյցարիան ներկայացնող թենիսիստուհի Բելինդա Բենչիչը հաղթել է Չարլսթոնի (ԱՄՆ) WTA-500 մրցաշարում։

Նա դարձել է Շվեյցարիայի առաջին ներկայացուցիչը, որը հաղթել է այս մրցաշարում 1999 թվականից ի վեր։

Նախկինում դա հաջողվել էր միայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթող Մարտինա Հինգիսին, երբ մրցաշարն անցկացվում էր Հիլթոն Հեդ Այլենդում (ԱՄՆ):

Չարլսթոնում հաղթանակը շվեյցարացի 25-ամյա թենիսիստուհու համար առաջինն էր գրունտի վրա կարիերայի ընթացքում։

Եզրափակիչում Բենչիչը հաղթել է թունիսցի Ունս Ջաբիրին։ Չարլսթոնի մրցաշարի մեկնարկից առաջ Բելինդա Բենչիչը WTA-ի վարկանիշային աղյուսակում 21-րդն էր, Ունս Ջաբիրը՝ 10-րդը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա