Logo

«Լիվերպուլի» պատմական ցուցանիշը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:57 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում 3-1 հաշվով Պորտուգալիայում հաղթել է «Բենֆիկային»:

Յուրգեն Կլոպի սաներն այս հաղթանակի շնորհիվ պատմական նվաճում են գրանցել:

Opta-ի հաղորդմամբ՝ մերսիսայդյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ արտագնա խաղերում տոնում է 8 անընդմեջ հաղթանակ:

«Կարմիրները» շարքը մեկնարկել են այս տարվա հունվարի 20-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում 2-0 հաշվով հաղթելով «Արսենալին»: Շարքի ընթացքում Պրեմիեր լիգայի շրջանակում «Լիվերպուլն» արտագնա հաղթանակ է տոնել «Քրիստալ Փելասի», «Բարնլիի», «Բրայթոնի» և «Արսենալի» դեմ խաղերում, Չեմպիոնների լիգայում հաղթել է «Ինտերին» և «Բենֆիկային», Անգլիայի գավաթի շրջանակում՝ «Նոթինգեմ Ֆորեսթին»:

Ընդգծենք, որ այս շարքի ընթացքում կայացել է նաև Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչը «Չելսիի» ու «Լիվերպուլի» միջև, որում մերսիսայդյան ակումբը հաղթել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, սակայն այս հանդիպումը հաշվարկից դուրս է, քանի որ խաղը կայացել է չեզոք դաշտում՝ «Ուեմբլիում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա