Logo

«Բենֆիկան»՝ Պորտուգալիայի 38-ակի չեմպիոն

23:40 / 27.05.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» տանը 3-0 հաշվով հաղթեց «Սանտա Կլարային» ու պատմության մեջ 38-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:

Գոլով աչքի ընկան պորտուգալացիներ, հարձակվող Գոնսալու Ռամուշն ու կիսապաշտպան Ռաֆա Սիլվան, իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն:

«Բենֆիկան» վաստակեց 87 միավոր ու 2 միավորով գերազանցեց երկրորդ տեղը գրաված «Պորտուին», որը Պորտուգալիայի 30-ակի չեմպիոն է: Լիսաբոնի «Սպորտինգը» նման հաջողություն գրանցել է 19 անգամ:

Պորտուգալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բենֆիկա» - «Սանտա Կլարա»՝ 3-0 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 7, Ռաֆա Սիլվա, 28, Ալեխանդրո Գրիմալդո, 60

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա