Logo

Բենզեմա․ «Այդ երկուսը ոչ թե կուռքեր, այլ օրինակելի մարզիկներ են եղել ինձ համար»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.03.2021ՍՊՈՐՏ
karim benzema real madrid 2020 21 1b1enurhx0o7f1k3xd2daqaabn - Բենզեմա․ «Այդ երկուսը ոչ թե կուռքեր, այլ օրինակելի մարզիկներ են եղել ինձ համար»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի, նախկին թիմակից, «Յուվենտուսի» ներկայիս ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև իր համար օրինակելի մարզիկների մասին:

«Զիդանն ինձ համար մեծ եղբոր պես է: Նա խաղադաշտից դուրս միշտ պատրաստ է օգնել խորհրդով:

Ես ընդամենը մեկ ընկեր ունեմ, դա ցույց է տալիս՝ որքան արժեքավոր է ընկերությունն ինձ համար: Սխալ է, թե զգացմունքային մարդ չեմ, ունեմ հույզեր, պարզապես երբեք չեմ ցուցաբերում թուլություն:

Շատ ուրախ էի խաղալ Կրիշտիանուի կողքին: Միակ բանը, որ կասեմ, հետևյալն է՝ նրա հեռանալն ինձ թույլ տվեց խաղադաշտում մի փոքր այլ դեր ստանձնել: Ռոնալդուն տարում 50-60 գոլ էր խփում, ուստի հարկավոր էր հարմարվել նրա խաղաոճին: Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Ես, որպես այդպիսին, կուռքեր չեմ ունեցել, բայց ունեցել եմ օրինակելի մարզիկներ: Ֆուտբոլում այդպիսին կանվանեի բրազիլացի Ռոնալդոյին:

Ինձ դուր է գալիս նաև բռնցքամարտիկ Մայք Թայսոնը: Երկուսս էլ ամենաներքևից բարձրացել ենք ամենավերև: Ոչ ոք մեզ ոչինչ հենց այնպես չի տվել»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Աշխարհի լավագույն պաշտպանը՝ ըստ Բենզեմայի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա