Logo

Բենզեմա. «Ես երազում եմ Չեմպիոնների լիգայի ևս մեկ գավաթի մասին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:05 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Karim Benzema-expectations

Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանն ընդառաջ խոսել է իր սպասելիքներից:

«Ես երազում եմ Չեմպիոնների լիգայի ևս մեկ գավաթի մասին: Դրա համար պետք է շատ լավ պատրաստված լինել։

Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,- Բենզեմայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում (մայիսի 28):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա