Logo

Հայտնի է Բենզեմայի վնասվածքի լրջության աստիճանը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:12 / 26.01.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում (2:2) «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել ու փոխարինվել 58-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Լուկա Յովիչին:

Ինչպես հաղորդում է լրագրող Սերխիո Կիրանտեն, ֆրանսիացին իր մտերիմներին տեղեկացրել է, որ վնասվածքը լուրջ չէ: Կիրանտեն հայտնում է նաև, որ երեկ և այսօր Բենզեման 4 ժամ անցկացրել է «Վալդեբեբասում»՝ գտնվելով ֆիզիոթերապևտների հսկողության ներքո: Վնասվածքի բնույթից ելնելով՝ ՄՌՏ հետազոտության կարիք չի եղել:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա