Logo

«Կցանկանայի, որ նա կարողանար իրականացնել «Ռեալում» խաղալու իր երազանքը». Բենզեման՝ Մբապեի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:16 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից օրեր առաջ չէր ցանկանում խոսել Կիլիան Մբապեի թեմայով, հայտարարել է, որ ֆրանսիացի երիտասարդ հարձակվողի որոշումը չի ազդել իրենց հարաբերությունների վրա:

«Ես կցանկանայի, որ նա կարողանար իրականացնել Մադրիդի «Ռեալում» խաղալու իր երազանքը, միասին խաղայինք: 

Նա ընտրեց ՊՍԺ-ն, ու մենք պետք է հարգենք նրան: Դա նրա ընտրությունն է, շատ հարցերում է նա պատասխանատու: Մենք կշարունակենք հաճույքով խաղալ հավաքականում: Յուրաքանչյուրն իր ընտրությունն ունի: 

«Ռեալը» «Ռեալն» է, ես հիասթափված չեմ: Մենք լավ ընկերներ ենք, ու դա չի ազդի մեր հարաբերությունների վրա»,- Telefoot-ը մեջբերում է Կարիմի խոսքը:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ուներ: Ֆրանսիացի ռմբարկուն, սակայն, որոշեց նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ՝ մերժելով «Ռեալի» առաջարկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա