Logo

Բենզեմա. «Մեսիին քննադատողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:21 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։ Լիգա 1-ի 11 խաղում արգենտինացին 1 գոլի հեղինակ է դարձել։

«Ինչպես նա չի հաջողու՞մ. հարմարվելու համար ժամանակ է հարկավոր։ Նա շատ գոլ չի խփում, բայց տեսեք՝ ինչպես է գործում խաղադաշտում։ Ոչ մի դեպքում պետք չէ այդպես քննադատել ֆուտբոլիստին։

Մեսիին քննադատողներն ընդհանուր առմամբ ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից»,- ասել է ֆրանսիացին, որի խոսքը մեջբերում է Téléfoot-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա