Logo

Բենզեման անձնական նոր ռեկորդ է սահմանել Լա լիգայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:19 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Karim Benzema -record

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 32-րդ տուրի խաղում կամային հաղթանակ է տոնել «Սևիլիայի» նկատմամբ (3:2): «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման այս խաղում խփել է մադրիդցիների հաղթական գոլը:

Այդ գոլը ֆրանսիացու համար 25-րդն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Opta-ի հաղորդմամբ՝ սա Բենզեմայի անձնական լավագույն ցուցանիշն է Լա լիգայի 1 մրցաշրջանի ընթացքում: Նախկինում ֆրանսիացու լավագույն ցուցանիշը եղել է Լա լիգայի 2015/16 մրցաշրջանում՝ 24 գոլ:

34-ամյա Կարիմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում դարձել է 39 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա