Logo

Բենզեման արձագանքել է Մբապեի որոշմանը՝ հրապարակելով Թուփաքի լուսանկարը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:03 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն որոշեց ելույթները շարունակել փարիզյան ակումբում՝ մերժելով «Ռեալի» առաջարկը:

Կիլիանի որոշման հրապարակվելուց հետո «Արքայական ակումբի» առաջատար Կարիմ Բենզեման Ինստագրամի «սթորիս» բաժնում հրապարակել է հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրի լուսանկարը:

Marca-ն կարծում է, որ Կարիմի հրապարակումը տողատակեր է պարունակում. լուսանկարում Թուփաքը սեղմում է դերասան Սթիվեն Բոլդուինի ձեռքը, սակայն ուշադրություն պետք է դարձնել հետին պլանին, որտեղ ռեփերի ընկերն է: Ըստ մի շարք վարկածների՝ հենց նա է դավաճանել Թուփաքին ու մասնակցություն ունեցել նրա սպանությանը:

Իսպանական պարբերականը վստահ է, որ Բենզեման իրեն դավաճանված է զգում, և նման արձագանքը պատահական չէ:

Հատկանշական է, որ Ֆրանսիայի ընտրանու վերջին հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստները շատ էին մտերմացել, իսկ Կարիմը բազմիցս նշել էր, որ ցանկանում է Մբապեին տեսնել Մադրիդում:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա