Logo

Բենզեման «Չելսիի» դեմ խաղից առաջ հայտնվել է տարօրինակ իրավիճակում՝ վտանգելով իր մասնակցությունը խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:32 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Karim Benzema

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ իր թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող էր բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ խաղը, քանի որ չէր կարողանում գտնել ստադիոն մուտք գործելու ճանապարհը:

«Խաղից առաջ Բենզեման չէր կարողանում գտնել ստադիոն մուտք գործելու ուղին։ Ես ասացի, որ շտապի, հակառակ դեպքում չի կարողանա մասնակցել հանդիպմանը։

Բարեբախտաբար, Կարիմը գտավ ճանապարհը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում և ավարտվել «Ռեալի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Լոնդոնում կայացած մրցավեճում Բենզեման դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի (Իսպանիա) «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա