Logo

Բենզեման երկրորդ ֆրանսիացին է, որ հատել է մարզական կարիերայում 400 գոլի սահմանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.12.2021ՍՊՈՐՏ
Karim Benzema

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Արքայական ակումբին»:

Stats Foot-ը հաղորդում է, որ Բենզեմայի համար այդ գոլերը 400-րդ և 401-րդն էին մարզական կարիերայում:

34-ամյա հարձակվողը դարձավ երկրորդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, որին հաջողվում է հատել 400 գոլի սահմանը մարզական կարիերայում:

Լավագույն արդյունքը գրանցել է Ֆրանսիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, որը մարզական կարիերայում խփել է 411 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա