Logo

Բենզեման ջնջել է Ինստագրամի ու Թվիթերի էջերը (ֆոտո)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:00 / 04.09.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ջնջել է Ինստագրամի ու Թվիթերի իր օգտահաշիվները, հայտնում է ESPN-ը։

Հայտնի չէ, թե ինչու է 34-ամյա ֆուտբոլիստը կայացրել նման որոշում։

2022/23 մրցաշրջանում Կարիմ Բենզեման մասնակցել է 5 խաղի, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում ֆրանսիացու տրանսֆերային արժեքը։

«Ռեալը» Լա լիգայում 4 հաղթանակով է մեկնարկել և 12 միավորով վստահորեն գլխավորում մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում «Արքայական ակումբը» կմրցի «Մալյորկայի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա