Logo

Բենզեման կրկնել է Զամորանոյի և Պուշկաշի ցուցանիշները

11:23 / 06.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, հեթ-տրիկ ձևակերպելով կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում, կրկնել է տպավորիչ ցուցանիշներ, հայտնում է Marca-ն։

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, որը 21-րդ դարում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Էլ կլասիկոյում»: «Ռեալի» կազմում «Բարսելոնայի» դեմ խաղում նախորդ հեթ-տրիկը գրանցել էր չիլիացի Իվան Զամորանոն: Հանդիպումը կայացել էր 1995 թվականի հունվարի 7-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Մինչև այս «Ռեալի» կազմում «Կամպ Նոու» ստադիոնում 3 գոլ խփել էր միայն հունգարացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշը: Նա հեթ-տրիկ էր ձևակերպել 1963 թվականի հունվարի 27-ին կայացած «Էլ կլասիկոյում»:

Հիշեցնենք, որ «Ռեալը» գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4-0 հաշվով էր հաղթել «Բարսելոնային» և մայիսի 6-ին կայանալիք եզրափակիչում կմրցի «Օսասունայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա