Logo

Բենզեման՝ Մբապեի որոշման մասին. «Ժամանակը չէ մանրուքների մասին խոսելու. շաբաթ խաղալու ենք ՉԼ-ի եզրափակիչում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:00 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի որոշմանը:

«Շաբաթ օրը խաղալու ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, և հիմա ժամանակը չէ մանրուքների մասին խոսելու: Չեմ զայրանում, սակայն կգերադասեի լռել: Կարող եմ ասել, որ ամբողջությամբ կենտրոնացած եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա: Այն շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում. միմյանց դեմ մրցելու են «Լիվերպուլն» ու «Ռեալը»:

Հավելենք՝ «Արքայական ակումբը» ՉԼ-ի գավաթը նվաճել է 13 անգամ, մերսիսայդցիները՝ 6:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա