Logo

Բենզեման նշել է՝ որ դեպքում կստանա «Ոսկե գնդակը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:28 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Կարիմ Բենզեմա-Ոսկե գնդակ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է իր երկրի սահմաններից դուրս այս մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի խաղացող։ 

«Ես շատ ուրախ եմ, սա հպարտություն է։ Այս մրցանակը դժվար է շահել, քանի որ շատ լավ խաղացողներ նույնպես արժանի են դրան:

Դարձե՞լ եմ այն ​​հարձակվողը, որ երազում էի մանկուց... Ես կարծում եմ՝ այո՛, բայց վիճակագրությունն ինձ համար ամենակարևորը չէ։ Փորձում եմ օգնել թիմին հնարավորինս շատ գոլեր խփել։

Իհարկե, ես երազում եմ «Ոսկե գնդակի» մասին, բայց այն կստանամ, եթե թիմի շահերը վեր դասեմ սեփական շահերից»,- Կարիմի խոսքն է մեջբերում RMC-ը։

Բենզեման այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա