Logo

Բենզեման պատասխանել է այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ հարցին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 15.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ հարցին։ 34-ամյա ֆրանսիացին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ մադրիդյան գրանդից։

«Ո՛չ, չեմ պատրաստվում հեռանալ, որովհետև «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, իսկ Լա լիգայից ավելի լավ առաջնություն չկա»,- Բենզեմայի խոսքն է հաղորդում Onze Mondial-ը։

2021/22 մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 15 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա