Logo

Բենզեման՝ Ռոնալդուի՝ ՉԼ-ում սահմանած ռեկորդը գերազանցելու հնարավորության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:43 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Բենզեմա-Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի՝ Չեմպիոնների լիգայում սահմանած ռեկորդը գերազանցելու հնարավորության մասին:

Կրիշտիանուն միակ ֆուտբոլիստն է, որը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1 խաղարկությունում խփել է 17 գոլ: Կարիմը մրցաշարի ընթացիկ խաղարկությունում արդեն դարձել է 15 գոլի հեղինակ:

«Ռեկորդները նախատեսված են գերազանցելու համար: Հանդիպումների ժամանակ ես միշտ տալիս եմ առավելագույնը, փորձում եմ հնարավորինս օգնել թիմին։

Գոլերն ու գոլային փոխանցումները շատ կարևոր են, բայց ամենակարևորը հաղթանակն է»,- ֆրանսիացի ռմբարկուի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մայիսի 28-ին Մադրիդի «Ռեալը» մրցաշարի եզրափակիչում կխաղա անգլիական «Լիվերպուլի հետ»։ Հանդիպումը կկայանա Փարիզում՝ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա