Logo

Բենզեման 16 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել Լա լիգայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:21 / 21.04.2022ՍՊՈՐՏ
Karim Benzema -failed

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Օսասունայի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրի խաղում (3:1) չի կարողացել անվրեպ իրացնել երկու 11-մետրանոց հարված: Opta-ի հաղորդմամբ՝ 34-ամյա ֆրանսիացին դարձել է վերջին 16 տարվա մեջ առաջին խաղացողը, որը Լա լիգայի 1 խաղում 2 անգամ վրիպել է նշակետից:

2006 թվականի ապրիլին նույն անհաջողությունը եղել էր «Էսպանյոլի» նախկին հարձակվող Ռաուլ Տամուդոյի հետ «Բետիսի» դեմ խաղում (2:0):

«Ռեալը» 33 խաղից հետո 78 միավորով Լա լիգայի վստահ առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա