Logo

Բենզեման՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:21 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Karim Benzema-2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում (3:4), խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության և թիմերի միջև Մադրիդում կայանալիք պատասխան մրցավեճի մասին:

«Սանտիագո Բեռնաբեուում» մենք մեր երկրպագուների կարիքն ավելի շատ ենք ունենալու, քան երբևէ։ Մենք ինչ-որ կախարդական բան ենք անելու, նպատակը լինելու է հաղթանակը:

«Ոսկե գնդա՞կ»... Ցանկանում եմ հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում»,- հետխաղյա ասուլիսին ասել է ֆրանսիացի հարձակվողը:

Բենզեման ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 41 գոլի և 13 ասիստի հեղինակ:

«Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա միայիսի 4-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: Հանդիպումը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա