Logo

Բենզեմայի և Ռոդրիգոյի գրկախառնությունն էլ ավելի է գեղեցկացրել «Ռեալի» խաղաշապիկը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:45 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը», շարունակելով իր անհավանական քամբեքների շարքը, հաղթահարեց «Սիթիի» արգելքն ու դուրս եկավ եզրափակիչ:

«Քաղաքաբնակների» դեմ ֆանտաստիկ հաղթանակից ոգեշնչված՝  «սերուցքայինների» երկրպագուներից մեկը Բենզեմայի և Ռոդրիգոյի գրկախառնության դրվագը պատկերել է «Ռեալի» մարզաշապիկի վրա՝ էլ ավելի գեղեցկացնելով այն:

Հիշեցնենք, որ «Սիթիի» դեմ խաղում բրազիլացին դուբլ էր ձևակերպել, իսկ ֆրանսիացին հստակ էր իրացրել 11-մետրանոց հարվածը:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցելու են «Ռեալն» ու «Լիվերպուլը» (մայիսի 28, Փարիզ):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա