Logo

Բենժամեն Մենդին գրավի դիմաց ազատ է արձակվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.01.2022ՍՊՈՐՏ
Բենժամեն Մենդի
Ըստ տեղեկությունների՝ Բենժամեն Մենդին հենց այս մեքենայով է բանտից տեղափոխվել Չեսթերի դատարան:

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բենժամեն Մենդին չորս ամսվա բանտարկությունից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել՝ հաղորդում է Daily Mail-ը:

Ֆրանսիայի հավաքականի ու «քաղաքայինների» պաշտպանը, որը մեղադրվում է բռնաբարության 7 և սեռական ոտնձգության 1 դեպքի համար, պահվում էր «Լիվերպուլի» Altcourse բանտում, իսկ վերջերս տեղափոխվել էր Մանչեսթերի Strangeways բանտ:

Այսօր՝ Չեսթերի դատարանում կայացած փակ լսումներից հետո, Մենդիին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացվել:

Մենդին պետք է դատարանի առաջ կանգներ այս ամիս, սակայն դատը հետաձգվել է առնվազն մինչև հունիս:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա