Logo

«Այս տարվա երազանքն ավարտված է». Բերետինին կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի «Ուիմբլդոնին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:13 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Մատեո Բերետինի

Աշխարհի 11-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինին հայտարարել է, որ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի մասնակցի «Ուիմբլդոնին»:

«Ես պետք է հայտարարեմ «Ուիմբլդոնից» դուրս գալու մասին կորոնավիրուսի դրական թեստի պատճառով:

Ունեի գրիպի նման ախտանշաններ և վերջին մի քանի օրը մեկուսացման մեջ էի: Թեև ախտանշանները սուր չէին, ես որոշեցի, որ կարևոր է այս առավոտ ևս մեկ թեստ հանձնել՝ պաշտպանելու իմ գործընկեր-մրցակիցների և մյուսների առողջությունն ու անվտանգությունը մրցաշարում:

Բառեր չունեմ՝ նկարագրելու այն ծայրահեղ հիասթափությունը, որ զգում եմ: Այս տարվա երազանքն ավարտված է, բայց ես ավելի ուժեղ կվերադառնամ:

Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Բերետինին սոցցանցերի իր էջերում:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2021»-ում Բերետինին հասել էր եզրափակիչ, որտեղ պարտվել էր սերբ Նովակ Ջոկովիչին: Հունիսի 8-ին իտալացին առաջին շրջանում պետք է մրցեր չիլիացի Քրիստիան Գարինի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա