Logo

Բերեզովսկին խոսել է Սպերցյանի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:26 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Էդուարդ Սպերցյան-Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական առաջնություններից մեկը։

«Էդիկի կարիերան արագ տեմպերով է զարգանում, բոլոր փորձագետներն ասում են, որ նա կվերածվի ուժեղ ֆուտբոլիստի։ Երբ երեք-չորս օր առաջ խոսեցի նրա հետ, ինձ ասաց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր տեղեկություն է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի տարբերակը: Կարևոր է, որ նա տեղափոխվի եվրոպական առաջնություն, ավելի հեռուն կգնա»,- Metaratings-ին ասել է Բերեզովսկին։

Հաղորդվում է, որ Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Անգլիայի մի շարք ակումբներ: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Սպերցյանը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Էդուարդի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա