Logo

[Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 02.03.2021Կինո
EB1FC3FD C19C 43E9 A468 3CEA7492FE20 - [Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրա

Շարունակում ենք online հետևել մարտի 1-ին մեկնարկած Բեռլինալեին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնին՝ խոսելով Եվրոպայի կարևորագույն կինոհարթակներից մեկի մասին։ Փառատոնի 2-րդ օրը հիմնական մրցութային ծրագրում ներկայացվել է ֆրանսիական “Albatros”-ը, անձնական և գործնական հագեցած շրջանում գտնվող ժանդարմի մասին, որի բախվում է անսպասելի ողբերգությանը և ռումինական “Babardeala cu bucluc sau porno balamuc” սոցռելիստական սատիրան, որտեղ երիտասարդ ուսուչուհու ամուսնական պորնոգրաֆիկ տեսանյութը, որը նկարահանվել էր ամուսնու հետ համատեղ, անսպասելիորեն հայտնվում է համացանցում՝ ռիսկի տակ դնելով կնոջ վարկանիշը։

Berlinale Special ծրագրում ներկայացվում է վավերագրական ֆիլմ՝ ամերիկյան երաժշտական դիվա Թինա Թյորների մասին, որտեղ տեղ են գտել բացառիկ արխիվային կադրեր և անձնական մանրամասներ։ Ներկայացնում ենք նշված ֆիլմերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ։

 

317D3D53 5E2A 4759 8A1D 3AF343077379 960x640 - [Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրաԿատյա Պասկարիյու ՝ “Babardeala cu bucluc sau porno balamuc”

 

Քովիդյան իրականությունն այնքան ամուր տեղ է գտել մեր առօրյայում, որ 2020/2021թթ. ֆիլմերի զգալի մասն անցնում է մեր բոլորիս նոր՝ «դիմակահանդեսյան» ատրիբուտիկայով հանդերձ։ Կատյա Պասկարիյուի ֆիլմը սկսվում է հենց դիմակային առաջաբանով, սակայն բժշկական դիմակի փոխարեն հանդիսատեսին ներկայացնում են սեքս-շոփի աշխարհից դետալ, որը տեղ է գտել երիտասարդ ամուսինների ննջասենյակում՝ առօրյան ավելի հետաքրքիր և կրքոտ դարձնելու համար։ Բացի վերոհիշյալ ֆետիշի օգտագործումից՝ ամուսինները նաև որոշում են տեսանկարահանել իրենց անկողնային արկածները… և տեսանյութը հանկարծակի հայտնվում է համացանցում։ Կարևոր դետալ՝ մի պահ կնոջ դեմքն այնուամենայնիվ ազատվում է դիմակից, հետևաբար՝ իրեն կարող են ճանաչել, չէ՞ որ PornHub-ը այդքան էլ անհայտ հարթակ չէ։ Կինը փորձում է համատեղել իր ուսուցչական և ծնողական պարտականությունները դժոխային իրադարձության հետ։ Այդ ամենը՝ ռումինական փողոցներին պատահող զավեշտների, դժգոհ և փնթփնթան հետիոտների ու վարորդների վիճաբանությունների ուղեկցությամբ թվում է անտանելի ծանոթ ու հարազատ։

 

65D97D4F F551 424F A200 147514637F1D 960x637 - [Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրաԴեն Լինդսի և Թ. Ջ. Մարթին՝  “Tina”

 

«Գրեմմի»-ի ութակի մրցանակակիր, ռոքնռոլի թագուհի Աննա Մեյ Բուլոքի՝ ավելի հայտնի իր կեղծանվան տակ Թինա Թյորների մասին պատմող վավերագրականը տրամադրող է, վինտաժային և ոճային։ Պարտադիր չէ լինել երգչուհու մոլի երկրպագու ֆիլմ դիտելու համար, քանի որ այն թեթև է, երաժշտական, ռետրո-մթնոլորտային և բավականաչափ ինքնուրույն՝ ժամանցային կոնտենտ համարվելու համար։ Այստեղ ներկայացված են ոչ միայն երգչուհու արխիվային անցյալը և հին ու բարի ամերիկյան ռոքնռոլի, բլյուզի և rnb-ի ամենաոսկե ժամանակաշրջաններից մեկը, այլ նաև բազմատեսակ հնարամիտ և ուղեղը շոյող արտահայտություններ ու բեմադրություններ, որոնք անտարբեր չեն թողնի որակյալ երաժշտական մասս-մարքեթի սիրահարներին։

 

0974B038 4B69 4CFA 992C 43C06EF8E5B2 960x540 - [Berlinale-2021].վավերագրական Թինա Թյորների մասին, ֆրանսիական սոցդրամա և ռումինական սատիրաՔսավիեր Բեվու՝ “Albatros”

 

Քսավիեր Բեվուի սոցիալական դրաման այն տիպիկ ֆրանսիական ֆիլմերից է, որոնք հանդես են գալիս գրեթե բոլոր մեծ կինոփառատոներում, և կարևոր չէ՝ ֆրանսիական է փառատոնը, գերմանական թե իրանական։ «Ալբատրոս»-ի գլխավոր հերոսը՝ Լեգրանը, երիտասարդ տղամարդ է, սիրող հայր և դեռևս քաղաքացիական ամուսին, ով 10 տարվա համատեղ կյանքից հետո վերջապես ամուսնության առաջարկություն է արել կնոջը։ Լեգրանը նաև գյուղաքաղաքի կոմիսարիատի ժանդարմ է, ով սիրում է իր աշխատանքը և միշտ բարեխղճորեն է մոտենում հանձնարարություններին։ Լեգրանին սիրում և հարգում են տեղացիները, ինչը, փոխադարձ է։ Սակայն մեծ ձնագնդի պես ի հայտ են գալիս որոշակի անհարթություններ՝ հիմնականում կապված համայնքի ֆերմերների հետ։ Ֆիլմի կեսերին մոտ պատահող դժբախտությունը ոչ միայն կիսում է պատմությունը, այլ նաև գլխավոր հերոսի կյանքը՝ անսպասելի և խրթին մարտահրավեր նետելով իր երեսին։

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա